ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում Եվրահանձնաժողովի ղեկավարի համար աթոռի հետ կապված միջադեպը բացատրել են մրցակցությամբ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ կատարվածը, որն Անկարայում մնացել էր առանց աթոռի, բացատրել է Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի մրցակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ֆոն դեր Լայենը նախապես ասել էր Եվրախորհրդարանականներին, որ Եվրախորհրդի ղեկավարի հետ Թուրքիա կատարած համատեղ այցի ընթացքում իրեն զրկել են աթոռից, քանի որ նա կին է:

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը՝ մեկնաբանելով միջադեպը, հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը այն «սրտին մոտ չի ընդունել», սակայն իր թիմին հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագայում միջազգային այցերի ժամանակ նման իրավիճակներից խուսափելու համար:

Չավուշօղլուն անարդար էր համարել իր երկրի հասցեին մեղադրանքները նախագահ Թայիփ Էրդողանի՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ՝ նշելով, որ հանդիպման արարողակարգը համաձայնեցվել էր Բրյուսելի հետ:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: