ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 31 266,08 դրամ ԱՐԾԱԹ - 467,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 19 164,72 դրամ

Թուրքիայում Օսմանյան կայսրության փառաբանումը նոր թափ է ստանում

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Արփինե Մելիքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Էրդողանի նեոօսմանյան հայացքները, նրա կողմից օսմանյան ժամանակաշրջանի փառաբանումն ու ներկայումս Թուրքիայում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները դրանց հետ կապելը նոր ու հետաքրքիր զարգացումներ են ստանում:

Այսպիսի հետաքրքրաշարժ դեպքերից է Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից օրերս Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ սկսած հետաքննությունը: Վերջինս մեղադրվում է նախորդ տարի Օսմանյան սուլթաններից մեկի դամբարան կատարած այցի ընթացքում ձեռքերը գոտկատեղի հետևում դրած քայլելու համար, ինչն էլ Թուրքիայի իշխանությունների կողմից ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունքի դրսևորում օսմանյան սուլթանի նկատմամբ…

Ինչպես երևում է՝ Էրդողանը որոշել է էլ ավելի «հուժկու» պատասխան տալ նրանց, ովքեր «ստվեր են նետում» անցյալի վրա կամ «անհարգալից» վերաբերմունք ցուցաբերում օսմանյան սուլթանների նկատմամբ: Այլ կերպ ասած՝ անձնական նկրտումներն առաջ տանելով և փառաբանելով օսմանյան ժամանակաշրջանը՝ Էրդողանը Թուրքիան տանում է ավտորիտար պետության ճանապարհով…

Այս ամենի ֆոնին հետաքրքրականը սակայն ԱՄՆ պետքարտուղարության մտադրությունն է: Վերջերս տեղեկատվություն տարածվեց առ այն, որ Միացյալ Նահանգները միջոցներ է ցանկանում հատկացնել Թուրքիայում մի շարք նախաձեռնությունների իրականացման համար, որոնք, առաջին հերթին ուղղված են Թուրքիայում «ժողովրդավարական արժեքների» ամրապնդմանը: Թե Թուրքիայում ի՞նչ ժողովրդավարական արժեքների ու դրանց ամրապնդման մասին է խոսքը գնում, դեռևս մնում է անհասկանալի»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
20.06.2021
17°  30° 
21.06.2021
Հարցում

Կարո՞ղ են արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ: