ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը դատապարտել է «Համասի» կողմից Իսրայելի հրթիռակոծությունը

РИА Новости/Наталья Селиверстова

Սպիտակ տունը դատապարտել է «Համասի» կողմից Իսրայելի հրթիռակոծությունը և դեէսկալացիայի կոչ է արել: Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենին «ամեն օր» տեղեկացնում են Երուսաղեմում և Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

«Նախորդ շաբաթվանից նա հանձնարարել է թիմին ակտիվորեն փոխգործակցել Իսրայելի և Պաղեստինի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ամբողջ Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ: Թիմը տալիս է հստակ և հետևողական տեղեկատվություն դեէսկալացիայի մասին և դա մեր հիմնական նպատակն է»,-ասել է Փսակին:

«Իսրայելի անվտանգությանը, նրա պաշտպանության օրինական իրավունքին աջակցելը հիմնարար իրավունք է, և մենք երբեք չենք հրաժարվի դրանից: Մենք դատապարտում ենք «Համաս»-ի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից շարունակվող հրթիռակոծությունը, այդ թվում Երուսաղեմի ուղղությամբ: Մենք հանդես ենք գալիս ընդդեմ ծայրահեղականության, որը հանգեցրել է երկու համայնքներում բռնությունների»,-ասել է նա:

Փսակիի խոսքով, Բայդենի վարչակազմը կշարունակի ջանքերը՝ ուղղված դեէսկալացիային:

Նա ընդգծել է, որ Բայդենն աջակցում է երկու պետություն ստեղծելու ճանապարհով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու որոշմանը. «Դա միակ միջոցն է ապահովելու համար արդարություն և կայուն խաղաղություն, որից երկու ժողովուրդները փորձում են հասնել»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: