ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 690,28 դրամ ԱՐԾԱԹ - 402,98 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 650,86 դրամ

ԵԱՏՄ-ն քննարկում է հեռանկարային առեւտրային գործընկերների հետ նոր բանակցություններ սկսելու հնարավորությունը. Լավրով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները քննարկում են հեռանկարային առեւտրային գործընկերների հետ նոր բանակցություններ սկսելու հնարավորությունը՝ ի լրումն առկա պայմանագրերի: Այս մասին ՄԱԿ Առեւտրի եւ զարգացման համաժողովի  բացման ժամանակ իր տեսաուղերձում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԵԱՏՄ-ն ունի վեց խոշոր միջազգային առեւտրային համաձայնագրեր՝ Վիետնամի, Իրանի, Սինգապուրի, Սերբիայի եւ երկուսը Չինաստանի հետ: Նմանատիպ պայմանավորվածություններ են մշակվում Եգիպտոսի եւ Իսրայելի հետ, եւ պատրաստվում է բանակցությունների մեկնարկը Հնդկաստանի հետ: Քննարկվում է հեռանկարային առեւտրային գործընկերների հետ բանակցային նոր ուղիներ սկսելու հնարավորությունը»,- ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) միջոցով համագործակցություն է հաստատել տարածաշրջանի մի շարք այլ երկրների եւ ինտեգրացիոն միությունների հետ: Բացի այդ, մեծ մասամբ տեխնիկական շփումներ են իրականացվում ԵՏՀ եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ: «ԵԱՏՄ-ն պատրաստ է այդ տեխնիկական շփումներն առավել համակարգված ու բովանդակալից դարձնել»,- ասել է Լավրովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
06.08.2021
17°  30° 
07.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: