ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր

ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով վերջին զարգացումներով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների ձերբակալումով: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:

«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում շտապ և խաղաղ կարգավորել այս միջադեպը: Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ ձերբակալվածներին, և հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների մասին՝ բոլոր ձերբակալվածներին մարդասիրաբար վերաբերվելու շուրջ:

ԱՄՆ-ը սադրիչ և ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ սահմանազատված տարածքներում: Մենք մերժում ենք ուժի օգտագործումը սահմանազատման հարցում և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել ոչ սահմանագծված սահմանի ռազմական ամրացումը և ականների տեղադրումը:

Մասնավորապես, մենք կոչ ենք անում Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերը: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր, և ողջունում ենք այդ նպատակին միտված  հայտարարությունները:

Այս գործողությունները կթուլացնեն լարվածությունը և հող կնախապատրաստեն խաղաղ բանակցային գործընթացի համար՝ սահմանը շտապ սահմանազատելու համար: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այդ ջանքերին:

ԱՄՆ-ը կողմերին հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական (սուբստանտիվ) բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»,- ասված է հայտարարությունում:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
19.09.2021
17°  30° 
20.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: