ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրադրության առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի վերաբերյալ զեկույցների առնչությամբ: Բոլոր կարևոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել և գործի դնել վստահություն հաստատող միջոցները՝ ստեղծելու երկխոսությանը նպաստող մթնոլորտ»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: