ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում պահպանել քրիստոնեական և մուսուլմանական մշակութային ժառանգությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում պահպանել քրիստոնեական և մուսուլմանական մշակութային ժառանգությունը, հայտնում է Tert.am-ը:

«Չնայած նրան, որ զինադադարը գլոբալ առումով պահպանվում է Լեռնային Ղարաբաղում, դեռ շատ անելիքներ կան: Եվ Ֆրանսիան պատրաստ է շարունակել իր աջակցությունը բնակչությանը: Ես խոսում եմ բոլոր պահվող անձանց ազատ արձակելու անհրաժեշտության մասին, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի սահմանափակումների վերացման և ականապատված տարածքներում լուրջ խնդիրների մասին»,- լրագրողներին ասել է Մակրոնը երկրի մայրաքաղաք Փարիզ ժամանած Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ:

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը մատնանշել է նաև Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտությունը:

«Անկախ նրանից՝ խոսքը քրիստոնեական, թե մուսուլմանական ժառանգության մասին է, այն պետք է պահպանվի»,- շեշտել է նա՝ հավելելով․ «Եվ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին պետք է բոլոր ջանքերը գործադրի կողմերի միջև  ապաէսկալացմանն ու երկխոսության վերականգնմանը հասնելու համար»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: