ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պարտության սիմվոլ վարչապետի պաշտոնակատարը կամ չի հասկանում ինչ է խոսում դաշնակիցների հետ, կամ ուղղակի չի ուզում հասկանալ. Վանեցյան

Համոզված եմ, որ ես իշխանության գալու պարագայում ունակ եմ աշխատեցնել Ռուսաստանի մեր դաշնակցային պարտավորությունները, «Առաջին ալիք»-ի եթերում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, փոխանցում է Այսօր-ը: 

«Դա միանշանակ է, որևէ կասկած թող ոչ մեկ չունենա»,-ասել է նա։

Վանեցյանն ընդգծել է՝ պարտության սիմվոլ վարչապետի պաշտոնակատարը կամ չի հասկանում ինչ է խոսում դաշնակիցների հետ, կամ ուղղակի չի  ուզում հասկանալ։

«Մարդ, ում գոյությունը մեր երկրի ղեկին բերում է անդադար պարտություններ, չի կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը»,-ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Նա հիշեցրել է իր բանաձևումը՝ «Նիկոլ նշանակում է նոր պատերազմ, Նիկոլ նշանակում է նոր գերիներ, Նիկոլ նշանակում է նոր զոհեր»։

«Նիկոլ Փաշինյանի վերընտրումը Հայաստանի կործանման վերջն է»,-ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն։

Վանեցյանը վստահեցրել է՝ իրենք պատերազմ չեն բերելու։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: