ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք-ամերիկյան հարաբերություններում որակական փոփոխությունն անխուսափելի է

Հունիսի 14-ին սպասվող Էրդողան-Բայդեն հանդիպումը բավականին հետաքրքիր է նաև Հարավային Կովկասում հնարավոր զարգացումների համատեքստում` հատկապես, որ հանդիպմանն ընդառաջ տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և եվրասիայի հարցրեքով օգնականի պաշտոնակատարը:  Ենթադրվում է, որ Էրդողան-Բայդեն հանդիպումն ինչ-որ չափով որոշակիություն կմտցնի թուրք-ամերիկյան հարաբերություններում, որոնք Բայդենի ընտրվելուց հետո գտնվում են սպասման ռեժիմում:

Չնայած կողմերի մոտ քաղաքական կամքի առկայությանը՝ սպասվում են բավականին բարդ բանակցությունները: Ընդ որում, դա կապված է ոչ միայն  թուրք-ամերիկյան հարաբերություններրի ամենախնդրահարույց հարցի՝ ռուսական S-400-ների շուրջ հնարավոր գործարքի հետ:

Այսօր Միացյալ Նահանգներն արդեն գործ ունեն Թուրքիայի հետ, որը տարածաշրջանում հանդես է գալիս որպես ինքնուրույն խաղաղացող և  Էրդողանը փորձելու է վերջին տարիների իր այդ ձեռքբերումը չզոհաբերել  ԱՄՆ հետ հարաբերությունների կարգավորմանը:

Ամենայն հավանականությամբ, Անկարան իր ծառայություններնէ առաջարկելու որպես ԱՄՆ-ի համար Ռուսաստանին զսպող ռազմավարական գործընկեր:

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Անկարան, իր տարածաշրջանային շահերից ելնելով, չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից: Նման պայմաններում, բնականաբար, բալանսները գտնելը բարդ է լինելու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.12.2024
       
    07.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: