ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրությունների կապակցությամբ, փոխանցում է News.am-ը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Մենք ողջունում ենք դիտորդական առաքելության կողմից ընտրությունների ընդհանուր դրական գնահատականը: Ուրախ ենք, դիտորդական առաքելության նախնական գնահատականով ըստ որի` մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, ընտրապայքարի մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել, դրական է գնահատվել նաեւ ընտրությունների օրվա ձայների հաշվարկը:

Միացյալ Նահանգները միտված է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ` հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Մենք ողջունում ենք Հայաստանին բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերում իր ձեռքբերումների համար և խրախուսում շարունակել այս ուղին՝ հայ ժողովրդի 2018-ի գարնան հավատամքի համապատասխան: Մենք բոլոր կողմերին հորդորում ենք հարգել օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական սկզբունքները և սպասում նոր կառավարության հետ համագործակցությանը՝ երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում:

Մենք ողջունում ենք դեսպան Լին Թրեյսիին և Երևանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմին Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը շարունակական աջակցության համար: Նրանց նվիրվածության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ կշարունակենք զարգացնել ԱՄՆ-Հայաստան գործընկերությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: