ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 257,43 դրամ ԱՐԾԱԹ - 371,18 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 977,91 դրամ

Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը շարունակում է գործել

Ռուսաստանը այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը երբեք էլ չի դադարեցրել իր գործունեությունը և շարունակում է գործել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսման հարցին:

«Մենք ելնում ենք այն մոտեցումից, որ համանախագահների ձևաչափը շարունակում է գործել, կան հարցեր, որոնք մտնում են համանախագահության ձևաչափի օրակարգի մեջ, և կարծում եմ՝ այստեղ շատ բան կախված կլինի կողմերի դիրքորոշումներից», - մեկնաբանեց Կոպիրկինը:

Ռուսաստանի դեսպանի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցը օրակարգում է, սակայն թե կոնկրետ ե՞րբ այն տեղի կունենա՝ առայժմ հստակ տեղեկություններ չկան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ապրիլի 13-ի համատեղ հայտարարությամբ կոչ էին արել ԼՂ հակամարտության կողմերին վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո:

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հունիսի 1-ին հայտարարել էր, որ եռանախագահները հնարավոր է՝ մոտ ժամանակներում պայմանավորվածություն ձեռք բերեն հայ-ադրբեջանական սահման այցելելու վերաբերյալ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
27.10.2021
17°  30° 
28.10.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: