Արամ Վարդևանյանը մանրամասներ հայտնեց ՍԴ ներկայացված դիմումի վերաբերյալ

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մանրամասներ հայտնեց Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի վերաբերյալ, որով վիճարկվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Վարդևանյանն ասաց, որ «Հայաստան» դաշինքը մուտքագրել է դիմում Սահմանադրական դատարան` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի որոշման անվավեր ճանաչելու պահանջով: «Այսինքն` վիճարկել ենք ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունը և նաև փաստական հանգամանքները, որոնք կան: Սահմանադրական դատարանը նշված դիմումը քննության առարկա է դարձնելու թե քանակական խախտումների մասով, թե որակական խախտումների մասով»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ դիմումի մեջ հիմնականում ներկայացված են մայիսի 10-ից տեղի ունեցած հնարավոր խախտումները: Վարդևանյանը հայտնեց, որ դիմումում առկա է 12 կետից բաղկացած խնդիրների մանրամասն վերլուծություն, կից փաստաթղթեր և դրանց վերաբերյալ իրենց հիմնավորումները: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ընդգծեց, որ ՍԴ մասին նոր օրենքով ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ հարց առաջին անգամ է քննվելու, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ևս չափազանց պատրաստակամ է և պատշաճ կերպով արձագանքում է բոլոր ուժերի հարցադրմանը: «Հայաստան» դաշինքի ներկայացուցչը հայտնեց, որ բավականին ծավալուն դիմում են ներկայացրել ՍԴ: «Ներկայացրել ենք մի շարք ապացույցներ կրիչի միջոցով` խոսքը տեսանյութերի մասին է, ներկայացրել ենք 109 ընտրական տեղամասերի վերաբերյալ արդյունքների մեր վերլուծությունը, որն, ըստ էության, վերաբերում է 88 հազար ձայնի, որոնցից 4 հազար ձայնի մասով տեսել ենք, որ ընտրատեղամասերում հրապարակված ցուցակներում չկան ստորագրություններ: Այսինքն` 88 հազար ձայնից 4 հազարը բացակայում է»,- նշեց Վարդևանյանը: Եզրափակիչ իր խոսքում Վարդևանյանը նշեց, որ բավականին հետաքրքիր քննություն կունենան Սահմանադրական դատարանում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 80%
Քամի՝ 0 կմ/ժ