ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանը կճանաչի Հյուսիսային Կիպրոսի անկախությունը. ԶԼՄ

oxu.az

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդլայնված կազմով պատվիրակության հետ գտնվում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում, որտեղ հայտարարել է, որ Ադրբեջանը կճանաչի ՀԿԹՀ-ի անկախությունը: Այս մասին հայտնում է Թերթ-ը՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:

Մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Ադրբեջանը պատրաստվում է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, Էրդողանն ասել է. «Այս հարցում կասկած չկա: Մենք դա անընդհատ քննարկում ենք եղբորս՝ Իլհամ Ալիևի հետ»: 

Իսկ ՀԿԹՀ նախագահ Էրսին Թաթարը ասել է.«Մենք մեկ ազգ ենք՝ երեք պետություն: Կարծում եմ ՝ ամեն ինչ դրան է գնում»:

Հիշեցնենք, որ այսօր Էրդողանը ելույթ է ունենալու Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանում և, ինչպես ինքն է ասել, հայտարարելու է «լավ լուր»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: