ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 003,29 դրամ ԱՐԾԱԹ - 350,29 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 979,5 դրամ

Հրետակոծված Ղազանչեցոցում Կոմիտասի «Կռունկը» կատարած Սևակ Ավանեսյանը ելույթ կունենա Երևանում

2020թ. Շուշիի հրետակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Կոմիտասի «Կռունկը» կատարած Սևակ Ավանեսյանը ելույթ կունենա Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Համերգը նախատեսված է հուլիսի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։

Սևակի տաղանդը դրսևորվել է վաղ հասակում: Նա Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայի ամենաերիտասարդ շրջանավարտն է. 19 տարեկանում, բարձր գնահատականներով, Սևակը ավարտել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիան, որից հետո ուսումը շարունակել է Բեռլինում։ Սևակը եղել է Բելգիայի Ազգային նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստերը։

Սիմֆոնիկ նվագախմբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ  երևանյան բեմում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա նաև արտասահմանում ապրող և գործունեություն ծավալող հանրահայտ հայ երաժիշտներ՝ ջութակահար Հրաչյա Ավանեսյանը և դաշնակահար Մարիաննա Շիրինյանը։

Համերգը կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը։ Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Եռակի կոնցերտը և Պյոտր Չայկովսկու Սիմֆոնիկ ֆանտազիան՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
28.09.2021
17°  30° 
29.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: