ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 252,04 դրամ ԱՐԾԱԹ - 365,92 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 608,64 դրամ

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ՌԴ բանակցությունները

hospitality-on.com

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները:  կողմերը քննարկում են ռազմավարական կայունության վերաբերյալ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ: Քննարկումը տեղի է ունենում փակ դռների հետևում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

ՌԴ պատվիրակությունը գլխավորում է ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ ԱՄՆ-ի կողմից բանակցություններին մասնակցում է պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։

Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ պատվիրակությունները քննարկելու են ռազմավարական կայունության պահպանման և ամրապնդման, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման հեռանկարները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
24.09.2021
17°  30° 
25.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: