ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 252,04 դրամ ԱՐԾԱԹ - 365,92 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 608,64 դրամ

Երևանն ու Բաքուն պետք է հարթեն հակասությունները բացառապես դիվանագիտական ճանապարհով. ՀԱՊԿ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբաել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ 

«2021թ. հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որոնց հետևանքով զոհվել են ՀՀ զինված ուժերի երեք զինծառայողներ, չորսը վիրավորվել են։ Իմ խորը ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։ 

Լուրջ անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ 2020թ. նոյեմբերի 10-ի Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման վրա։ Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ 

Հակասությունների կարգավորման համար պետք է կիրառվեն բացառապես քաղաքական ու դիվանագիտական մեթոդները։

Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը», - ասված է Ստանիսլավ Զասի մեկնաբանության մեջ։ 

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ընթանում են տեղային մարտեր: Մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ, ևս հինգ զինծառայող վիրավոր է:
 
Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Ռուսական կողմի միջնորդությամբ կողմերը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել:
 
Այսօր՝ ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
 
Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:
 
Ժամը 08։40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
24.09.2021
17°  30° 
25.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: