ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 003,29 դրամ ԱՐԾԱԹ - 350,29 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 979,5 դրամ

ԱՄՆ-ն խնդրել է 24 ռուս դիվանագետի լքել երկիրը մինչև սեպտեմբերի 3-ը

© Rostislav Ageev/Shutterstock/Fotodom

ԱՄՆ-ը ռուսական կողմին է փոխանցել 24 դիվանագետների ցուցակ, որոնք պետք է լքեն երկիրը մինչև սեպտեմբերի 3-ը վիզայի ժամկետը լրանալու պատճառով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ «National Interest»-ին տված հարցազրույցում:

«Ցավոք, իրավիճակը դեպի լավը չի փոխվում: ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունները գործում են աննախադեպ սահմանափակումների ներքո, որոնք ոչ միայն մնում են ուժի մեջ, այլ նաև ուժեղանում են: Չնայած [ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենի վարչակազմի հայտարարություններին դիվանագիտության կարևոր դերի և Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ զարգացնելու պատրաստակամության մասին, ռուսական դիվանագիտական ​​ներկայությունը շարունակական հարվածներ է կրում»,-ասել է Անատոլի Անտոնովը:

Նրա խոսքով ՝ ամերիկյան կողմը «համառություն ու հնարամտություն է ցուցաբերում այս հարցում»:

«Մենք ստացել ենք 24 դիվանագետի ցուցակ, որոնք, ինչպես սպասվում է, կլքեն երկիրը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 3-ը: Գրեթե բոլորը կհեռանան առանց փոխարինման, որովհետև Վաշինգտոնը հանկարծակի խստացրել է վիզաների տրամադրման գործընթացը»,- ասել է դեսպանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
28.09.2021
17°  30° 
29.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: