ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 003,29 դրամ ԱՐԾԱԹ - 350,29 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 979,5 դրամ

Ղրիմը երբեք չի լինի ռուսական տարածք. Զելենսկի

Gleb Garanich/Reuters

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմը երբեք չի լինի ռուսական տարածք: Նա այս մասին ասել է «Դոմ» հեռուստաալիքին, գրում է rbc.ru, գրում է Tert.am:

«Դա նրանց հողը չէ, նրանք այնտեղ չեն լինի: Նրանց սերունդները այնտեղ չեն մեծանա, և նրանց երեխաները այստեղ չեն, և նրանք չեն զոհվի մեր հողի համար: Դա երբեք չի լինի Ռուսաստանի տարածք, պարզապես երբեք», - ասել է նա:

Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝  թերակղզու «զավթիչները» երբեք չեն սիրի Ղրիմն այնպես, ինչպես ուկրաինացիներն են սիրում: Նախագահը նշել է, որ Ուկրաինայի քաղաքացիները, այդ թվում և ինքը, մանկության առանձնահատուկ հուշեր ունեն՝ կապված այս վայրի հետ:

«Թեկուզ վերաշարադրեք պատմությունը, անվանափոխեք բոլոր քաղաքները` Յալթան և այլն: Ջնջեք այս պատմությունը: Այո, սա անհնար է: Նրանք բոլորը կվերադառնան իրենց տուն: Դա ժամանակի հարց է», - ասել է քաղաքական գործիչը: 

Արևմտյան երկրները չեն ճանաչում 2014 թվականի հանրաքվեի արդյունքները, որից հետո թերակղզին մտավ Ռուսաստանի կազմի մեջ, Ուկրաինան Ղրիմը համարում է իր օկուպացված տարածքը: Ռուսական իշխանությունները Ղրիմի պատկանելիության հարցը ամբողջությամբ փակված են անվանել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
28.09.2021
17°  30° 
29.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: