ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 252,04 դրամ ԱՐԾԱԹ - 365,92 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 608,64 դրամ

Սիմոն Մարտիրոսյանը վերցրեց օլիմպիական արծաթը

Տոկիոյի օլիմպիական խաղերում ոսկե մեդալ էինք ակնկալում 109 կգ քաշային, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանից: Այդպես մտածելու հիմք էր հանդիսանում այն, որ երկամարտի աշխարհի ռեկորդը / 435կգ / պատկանում է մեր հերկուլեսին, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Ոգևորվեցինք, երբ պոկում վարժության առաջին մոտեցումով Սիմոնն իր կամքին ենթարկեց 195 կգ կշռող ծանրաձողը և սահմանեց օլիմպիական ռեկորդ:

Սպասվում էր, որ հայ ծանրորդը հաջողությունը կզարգացնի նաև հրում վարժությունում, մանավանդ, որ առաջին մոտեցմամբ, առանց դժվարության, գլխավերևում պահեց  228 կիլոգրամանոց գործիքը: Ավաղ, դա Սիմոնի վերջին հաջողությունն էր Տոկիոյի մրցահարթակում, որտեղ նա երկամարտի 423 կիլոգրամով գրավեց երկրորդ տեղը ու մնաց որպես  օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Հայաստանցի մարզիկից յոթ կիլոգրամով առաջ անցավ և երկամարտի 430 կգ / 193կգ + 237կգ / արդյունքով խաղերի չեմպիոն հռչակվեց ուզբեկստանցի  Աքբար Ջուրաևը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
24.09.2021
17°  30° 
25.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: