Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են հայ-իրանական համագործակցության ընդլայնման հարցերի լայն շրջանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո վարչապետն ուղևորվել է Իրանի նախագահի նստավայր, որտեղ նրան դիմավորել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Հանդիպմանն Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հրավերն ընդունելու և աշխատանքային այցով Իրան ժամանելու համար՝ հավելելով, որ Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էբրահիմ Ռայիսիին ջերմ հյուրընկալության համար ու ևս մեկ անգամ շնորհավորել նրան ԻԻՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Վարչապետն ընդգծել է, որ Իրանի հետ բազմակողմանի համագործակցությունը մեր երկրի համար ունի առաջնային նշանակություն, որը խարսխված է փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա։ «Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական և մշակութային սերտ առնչությունները հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել զարգացնելու համար։ Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը։ Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի և ԻԻՀ-ի միջև ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը»,- նշել է վարչապետ Փաշինյանը։ Երկկողմ կապերի ամրապնդման համատեքստում վարչապետն առանցքային է համարել Իրանի հայ համայնքի դերը և շնորհակալություն հայտնել երկրի կառավարությանը՝ համայնքի շրջանում ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր հնարավորություններն ապահովելու համար։
Հայաստանի և Իրանի ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, զրուցակիցներն այս ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու խթան են համարել Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության ապահովումն ու ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի ռեժիմի կիրառման հնարավորությունը։ Կողմերն առաջնային են համարել տարածաշրջանային կապուղիների զարգացումը, որտեղ առանցքային նշանակություն կունենա Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային և մալուխային կապի զարգացումը։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է իրանական կողմի հետաքրքրվածությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի շուրջ և հավելել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել Իրանի շինարարական ընկերությունների մասնակցությունը վերը նշված ծրագրի՝ Սիսիան-Մեղրի հատվածի համար հայտարարվելիք միջազգային տենդերին։
Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին։ Մասնավորապես, կողմերը քննարկել են Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը սկսելու ուղղությամբ իրականացվող քայլերի ընթացքը, կարևորել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ գծի շահագործումից հետո գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալների մեծացումը։
Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետևողական ջանքերը։
Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, հավելել, որ իրանական կողմը ևս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։
Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են նաև առողջապահության, նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ավարտին Էբրահիմ Ռայիսին վարչապետ Փաշինյանին մաղթել է ուժ, եռանդ և կորով՝ Հայաստանի զարգացման ու նպատակադրումների իրականացման գործում։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մաղթանքների համար և Իրանի նախագահին հրավիրել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է։ Զրուցակիցները հանձնարարել են համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ սերտորեն աշխատել հայ-իրանական համագործակցության օրակարգային տարբեր հարցերի առաջ մղման ուղղությամբ։
Երեկոյան Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԻԻՀ նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը։
այլ նյութեր այս թեմայով
- Հակոբ Սիմիդյանը Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելու հեռանկարները. կստորագրվի հուշագիր Ուրախ եմ նաև, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կստորագրվի երկար նախապատրաստած և շատ կարևոր հուշագիր,...
- ՀՀ-Իրան փոխգործակցություն. հնարավորություններ համատեղ արտադրության համար Իրանը հայտնեց Արևմուտքի կողմից շուրջ 7 մլրդ դոլար ակտիվների ապասառեցման մասին: Սա կարող է խթանել ընդհանուր առմամբ...
- Իրանի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին Իր շնորհավորական ուղերձում Ռայիսին երկու երկրների ժողովուրդների պատմական և մշակութային կապերը, ինչպես նաև բարեկամական...
- Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների մասին շուտով կհայտարարվի. ՀՀ-ում Իրանի դեսպան Նա պարզաբանեց, որ գլխավոր հյուպատոսություն բացելու համար որոշակի վարչական գործընթացներ են պահանջվում։ Նրա խոսքով՝...
- ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Իրանի Մեջլիսի պատվիրակությանը Հանդիպման ավարտին Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանը ՀՀ ԱԺ նախագահին...
-
11:30
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավորին
-
11:22
Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 286 քաղաքացի
-
11:02
ԱՄՆ և Հունաստանի ղեկավարները քննարկել են Արևելյան Միջերկրականի իրադրությունը
-
10:25
Հայաստանի ներկայացուցիչները 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում
-
10:15
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Բրյուսել
-
09:20
«Դիմադրության» շարժման անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանում (ուղիղ)
-
22:48
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
-
21:39
Առավոտյան 08:00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները, ողջ քաղաքը պետք է պարալիզացվի. Իշխան Սաղաթելյան
-
20:57
Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել Էլիզաբեթ Բորնը
-
20:43
ՀՀ դպրոցականների հերթական հաջողությունները Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում
-
18:41
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպմանը
-
18:25
ՊՆ-ն հայտարարում է մրցույթ ՏՏ ոլորտի մասնագետ զորակոչիկների համար
-
17:30
Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին
-
17:13
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամության միության Թավրիզի գրասենյակի տնօրենի հետ
-
16:45
Իրանը սպասում է ԱՄՆ պատասխանին՝ միջուկային բանակցությունների հարցում
-
16:16
ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որը երկնիշ գնաճ չունի. Գևորգ Պապոյան
-
16:11
Գնել Սանոսյանն ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը քննարկել են բեռնափոխադրումների հետ կապված հարցեր
-
16:02
Հայ-ադրբեջանական շփումներ. կարևոր հարցեր՝ հանդիպումներին ընդառաջ
-
16:01
ՀԱՊԿ երկրների ղեկավարները Մոսկվայում սկսել են վերջին 2,5 տարվա ընթացքում առաջին դեմ առ դեմ գագաթաժողովը
-
15:59
ՆԱՏՕ-ն չպետք է պատրանք ունենա, որ Ռուսաստանը կհամակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:41
Պուտին-Փաշինյան հանդիպում. ի՞նչ ուշագրավ արձանագրումներ ունենք (տեսանյութ)
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 1,03 կմ/ժ