ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊԲ ստորաբաժանումները Շուշիի շրջանի Եղցահող գյուղում են և ապահովում են բնակչության անվտանգությունը. Վահրամ Պողոսյան (News.am)

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գտնվում են իրենց տեղում, որևէ խնդիր չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով Շուշիի շրջանի Եղցահող գյուղից ՊԲ զինծառայողների դուրս գալու և տեղի բնակչության անպաշտպան մնալու վերաբերյալ տեղեկություններին:

«Եղցահողի անվտանգությունը ապահովում են մեր զորամիավորումները՝ ռուս խաղաղապահների հետ միասին: Տարածքային որևէ զիջում չի եղել հօգուտ թշնամու, ամեն ինչ այնպես է, ինչպես եղել է»,- նշել է Պողոսյանը:

Նախօրեին Եղցահողի գյուղապետը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ գյուղի սահմաններից մի քանի օր առաջ Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են, և որ գյուղն անպաշտպան է մնացել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    20°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: