ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանագծումն ու սահմանազատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի են ունենալու՝ առանց ղարաբաղյան հարցի․ Գրիգորյան

Այս պահին սահմանազատման և սահմանագծման քննարկումներում Արցախի հարց գոյություն չունի։ Արցախի հարցով գոյություն ունի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է Aysor.am։ 

Նրա խոսքով՝ սահմանագծման ու սահմանազատման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունենալու՝ «առանց ղարաբաղյան հարցի»։

«Ղարաբաղյան հարցի համար կա հատուկ ֆորմատ, և դա միակ ֆորմատն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը, որից դուրս Ղարաբաղի հարցը չի քննարկվել», - ասել է նա։

Միևնույն ժամանակ Գրիգորյանը, արձագանքելով Իլհամ Ալիևի առաջարկած «խաղաղության պայմանագրին», նշել է, որ «խաղաղության լավագույն պայմանագիրը» արցախյան հիմնախնդրի լուծման շուրջ բանակցություններն են, իսկ դրա «դետալներ են» սահմանազատումն ու սահմանագծումը։

«Մենք Ալիևից այդպիսի առաջարկ չենք ստացել՝ «խաղաղության պայմանագիր» կլինի, թե ինչ կլինի։ Բայց դրա մասին մենք դիրքորոշում ունենք։ Խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել ԼՂ-ի հիմնախնդրի լուծումով։ ․․․ Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ-ի խնդրի համապարփակ և երկարաժամկետ լուծման շուրջ բանակցություններ սկսել, և դա կլինի լավագույն «խաղաղության պայմանագիրը»։ Սա է «խաղաղության պայմանագրի» ճանապարհը։ Իսկ դրա դետալներ են, օրինակ, սահմանազատումն ու սահմանագծումը», - ասել է նա։

Գրիգորյանը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է սահմանագծման և սահմանագծման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն Ադրբեջանը պատրաստ չէ դրան։

«Սահմանազատման և սահմանագծման հետ ԼՂ խնդիրը կապ չունի։ Դրանք առանձին են», - ասել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: