ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն իրական շահագրգռվածություն է ցուցաբերում ՀԱՊԿ ամրապնդման և զարգացման գործում. Ստանիսլավ Զաս

Հայաստանն ակտիվություն և իրական շահագրգռվածություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ի ամրապնդման և զարգացման գործում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն` անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հետ կապված հարցին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի առաջիկա տարիների առաջնահերթություններին:

«Այժմ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք է տարվում՝ ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում իրենց առաջնահերթությունները ձևավորելու ուղղությամբ: Դրա համար խոսել այն մասին, թե որոնք կլինեն առաջիկա տարիների առաջնահերթությունները, դեռ վաղ է: Կցանկանայի նշել, որ Հայաստանը շատ ակտիվ դիրքորոշում է որդեգրել մեր կազմակերպությունում և մշտապես դրսևորել է իրական շահագրգռվածություն մեր կազմակերպության ամրապնդման եւ զարգացման գործում: Վստահ եմ, որ այս առաջնահերթությունները գալիք տարում թույլ կտան որոշակի քայլեր կատարել ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- ասել է Զասը:

Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը սեպտեմբերի 16-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    20°  10° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: