ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 257,43 դրամ ԱՐԾԱԹ - 371,18 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 977,91 դրամ

Ռուսաստանը համաձայն չէ Ղրիմի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ. Պեսկով

© Виталий Невар/ТАСС

Ռուսաստանը Ղրիմի հարցով Թուրքիայի դիրքորոշումը բացարձակ սխալ է համարում, Մոսկվան պատրաստ է հետագայում ևս գործընկերներին բացատրել իրադրությունը: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին է հայտնել  Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների այս դիրքորոշումը, մենք դա բացարձակապես սխալ ենք համարում: Եվ մենք պատրաստ ենք և համբերությամբ լի մեր թուրք գործընկերներին, ինչպես նաև այլ երկրներին լրացուցիչ բացատրել Ռուսաստանի այս շրջանի իրական վիճակը»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով «Ղրիմի հարթակ» քննարկումներում թուրքական պատվիրակության ելույթը:

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ռուս-թուրքական հարաբերություններն, ընդհանուր առմամբ, գործընկերային բնույթ են կրում:  

Բայց միևնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ «չի նշանակում, որ այդ հարաբերություններում էական տարաձայնություններ չկան»: «Ղրիմի հարցն էական տարաձայնությունների ոլորտներից մեկն է», - ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
27.10.2021
17°  30° 
28.10.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: