ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 252,04 դրամ ԱՐԾԱԹ - 365,92 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 608,64 դրամ

Ավերվել է Վանի հայկական գերեզմանատունը

Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Վանի և Դիարբեքիրի պատգամավորներ Մուրաթ Սարըսաչը և Հիշյար Օզսոյը Վանի հայկական գերեզմանատան ավերման հարցը բարձրաձայնել են մեջլիսում։

Վանի նահանգի Տուշպա շրջանի Քալեջիք թաղամասում գտնվող հայկական գերեզմանատունը շինարարական տեխնիկայի միջոցով ավերվել է այն անձի կողմից, որը հանդես է եկել որպես տվյալ տարածքի սեփականատեր։ Շիրմաքարերը տեղաշարժվել են, իսկ ոսկրակտորներ են հայտնվել հողի երեսին։

Ընդդիմադիր պատգամավորները դժգոհել են, որ չի իրականացվում կրոնական ու մշակութային շինությունների պետական պատշաճ պահպանություն, ինչի հետևանքով էլ օրինակ ավերվել է Վանի հայկական գերեզմանատունը։

Պատգամավոր Մուրաթ Սարըսաչը հիշեցրել է, որ 2017-ին էլ Վանի մեկ այլ հայկական գերեզմանատան վրա ամենայն թողտվությամբ կառուցվել էր պետքարան, հանդերձարան ու ավտոկայանատեղի, իսկ գանձագողերի արարքներին էլ վերջ չէր տրվել։

Ընդդիմադիր պատգամավորները, ներկայացնելով ավերված գերեզմանատան լուսանկարները, հարցապնդումով դիմել են Թուրքիայի նախագահի օգնական Ֆուաթ Օքթային ու Մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին, թե արդյոք պետական մարմինները տեղյակ են կատարվածից ու պատմամշակութային արժեքների դեմ ուղղված հարձակումները կանխարգելելու համար որևէ միջոց ձեռնարկվում է։

Աղբյուր`    rudaw.net

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
25.09.2021
17°  30° 
26.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: