ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի սադրիչ քայլերն ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ տարածաշրջանում լարված իրավիճակի պահպանումը պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին ասել է Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:  

«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր ռազմավարությունն են, և մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսության այդ ուղղությամբ: Սակայն տարածաշրջանում պահպանվում է բավականին լարված իրավիճակը, և դա մեծապես պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ»,- ասել է Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարն արձանագրել է, որ Բաքուն չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները: «Ավելին, խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը հրապարակային սադրիչ քայլերի է գնում, որոնք ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, ինչին մենք բախվել ենք այս տարվա մայիսի 12-ից»,- նշել է Միրզոյանը՝ հավելելով, որ այս բոլոր գործողություններն ուղեկցվում են ագրեսիվ հայտարարություններով Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Միրզոյանը նաև հավելել է, որ պաշտոնական Բաքուն, մշտապես գեներացնելով նոր կեղծ օրակարգեր, հրաժարվում է  իր պարտավորությունների կատարումից, մասնավորապես չի վերադարձնում բոլոր ռազմագերիներին և բռնի պահվող անձանց:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: