ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել գերիներին՝ առանց որևէ նախապայմանի

РИА Новости / Екатерина Чеснокова

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ առանց պայմանների: Այս մասին նա ասել է Արարատ Միրզոյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին: 

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշվել է, որ պետք է ազատ արձակվեն այն ռազմագերիները, որոնք այդ պահին են եղել: Այժմ ադրբեջանցիները պահում են հայ զինծառայողների զգալի խմբի, որոնք այնտեղ են հայտնվել նոյեմբերի վերջին՝ հայտարարության՝ ուժի մեջ մտնելուց հետո: Այնոամենայնիվ, ՌԴ նախագահը բոլոր շփումներում, այդ թվում և Իլհամ Ալիևի հետ, այդ ազդակն ուղարկում է: Կոչ ենք անում ադրբեջանական կողմին ազատ արձակել բոլորին առանց նախապայմանների: Դա նշանակալի միջոց կլիներ այն վստահության հաստատման համար,  որի կարիքն այս պահին կա: Դա կարևոր հումանիտար քայլ կլիներ»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով Հայաստանի կողմից որպես պատասխան քայլ ականապատման քարտեզների տրամադրումը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: