ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանը պատրաստ է վերսկսել Արցախի շուրջ բանակցությունները Բաքվի հետ. ՀՀ արտգործնախարար

Երևանը պատրաստ է վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Բաքվի հետ իրավահավասարության և ուժի չկիրառման հիման վրա: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։

«Հայաստանի Հանրապետությունը բազմիցս բարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերսկսմանը՝ լավ հայտնի սկզբունքների հիման վրա, այսինքն՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում և տարածքային ամբողջականություն: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները մի շարք հայտարարություններ են արել։ Հայկական կողմը ողջունել է այդ հայտարարությունները՝ համարելով, որ դրանք տարածաշրջանում խաղաղության ճանապարհային քարտեզ են», - ասել է նախարարը։

«Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքը», - ընդգծել է Միրզոյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: