ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան ուշադիր հետեւում է Երևանում և Բաքվում խաղաղության պայմանագրի կնքման շուրջ քննարկումներին․ Զախարովա

Մոսկվան ուշադիր հետեւում է Երեւանում եւ Բաքվում խաղաղության պայմանագրի կնքման եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման քննարկումներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է News.am։

«Քաղաքական հարցերի շուրջ կողմերի միջեւ սկզբունքային տարաձայնությունները, ցավոք, պահպանվում են, հենց այդ պատճառով մենք առաջնային ենք համարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների անշեղորեն իրականացումը: Եւ իհարկե, առաջին հերթին դա վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանմանը, հումանիտար համալիր հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Հուսով ենք, որ այս քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար»,- նշել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: