Անցումային արդարադատություն սովորում են կանայք
| Անցումային արդարադատությունն իրենից ներկայացնում է դատական և ոչ դատական միջոցառումների ամբողջություն, որ կիրառվել է տարբեր երկրներում` մարդու իրավունքների զանգվածային խախտումները վերացնելու, փոխհատուցելու նպատակով: Նման միջոցառումներից են քրեական հետապնդումները, ճշմարտությունը վերականգնելու համար ստեղծված | ![]() |
Ծրագրի կազմակերպումն իրականացվել է շվեդական "Kvinna till Kvinna" (թարգմանաբար՝ կանայք կանանց համար) հիմնադրամի օժանդակությամբ: Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակը հակամարտության գոտում գտնվող երկրներում կանանց դերի մեծացումն է, նրանց պոտենցիալի ներդրումը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում, գենդերային անհավասարությունների, կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարը: "Kvinna till Kvinna" հիմնադրամը աշխատում է հակամարտության գոտի համարվող երկրների ավելի քան 100 կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանության խնդիրներով:
|
Կոսովոյում տեղի ունեցող միջոցառմանը Հայաստանից մասնակցում է "Kvinna till Kvinna" հիմնադրամի հայաստանյան գործընկեր կազմակերպությունը՝ "Կանանց ռեսուրսների կենտրոն" ՀԿ-ն, իսկ Ադրբեջանից նրանց հիմնական գործընկերը YUVA մարդասիրական կենտրոնն է, որը կրկին զբաղվում է կանանց հիմնախնդիրներով: Հայաստանյան և ադրբեջանական |
Ծրագիրն առաջին հայացքից իր մեջ ոչ մի վտանգ չպարունակող, մարդասիրական տարրեր ունեցող կրթական ծրագիր է, որը նպատակ ունի խթանել երկխոսությունը հակամարտության մեջ ներգրավված կողմերի քաղաքացիական հասարակությունների միջև: Սակայն երբ նման ծրագրերից դուրս է մնում հակամարտության անմիջական կողմը, որի վրա պատերազմն ամենամեծ արձագանքն է թողել, և որը մինչև օրս սեփական կաշվի վրա շարունակում է զգալ հակամարտության դառը հետևանքները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրությունը, ապա որևէ դրական արդյունք նման ծրագրերից սպասելն անիմաստ է:
Քաղաքացիական հասարակության մակարդակով միջոցառումների իրականացումն իհարկե նպաստում է հակամարտող կողմերի հասարակությունների միջև երկխոսության ձևավորմանը՝ իր դրական անդրադարձը ունենալով նաև պաշտոնական մակարդակով ընթացող բանակցությունների վրա: Սակայն դրա արդյունավետության մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ երկխոսությունը ներառում է բոլոր կողմերը և առաջին հերթին այն մարդիկ, ովքեր ապրել, ապրում և շարունակելու են ապրել հակամարտության էպիկենտրոնում, և ում ջանքերով միայն հնարավոր կարող է լինել հակամարտության որևէ կարգավորում կամ հաշտեցում: Հակառակ դեպքում նման ծրագրերը ոչ միայն անարդյունավետ են, այլև ինքնանպատակ և աբսուրդային:
Հերմինե Մխիթարյան
06.03.2014
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
22.12.2025
0° 0°
23.12.2025
Հարցում

