ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սեպտեմբերի 16-ին Դուշանբեում ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 16-ին Դուշանբե քաղաքում Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Նիստին մասնակցելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը: Նիստին ներկա կլինի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող արդիական հարցեր և միջսեսիոն ժամանակաշրջանում ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները: Ամենակարևոր հարցերից մեկը լինելու է Աֆղանստանում տիրող իրավիճակը և դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա:

Հաշվի առնելով ՀԱՊԿ նախագահության փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը 2021-2022 թվականներին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: