ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 130,9 դրամ ԱՐԾԱԹ - 356,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 945,36 դրամ

Էրդողանը հայտարարել է, որ դրական ազդակներ են ստանում Փաշինյանից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում բացված «Թուրքական տանը» լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ակնկալում է շուտով Իգդիրից դեպի Ադրբեջան ճանապարհ կառուցել այդ թվում՝ երկաթուղային: Նա նաև նշել է, որ որ այդ մայրուղու կառուցումը շատ կարևոր քայլ կլինի:

«Շատ կարևոր է, որ մեր ձեռնարկած քայլերի միջոցով հույս ունենք ճանապարհ հարթել Իգդիրից դեպի Ադրբեջան: Սա ներառում է նաև երկաթուղային ճանապարհ: Այս մայրուղու կառուցումը շատ, շատ կարևոր քայլ կլինի: Այս պահին Փաշինյանից դրական ազդակներ են ստացվում այս հարցի վերաբերյալ: Այժմ, այդ դրական ազդակներով, մենք որոշակի քայլեր կձեռնարկենք այս ուղղությամբ: Հուսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք տարածաշրջանում խաղաղություն հաստատել», - ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման  հարցերը կներառվեն Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների առաջիկա հանդիպման օրակարգում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
24.10.2021
17°  30° 
25.10.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: