ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 219,74 դրամ ԱՐԾԱԹ - 357,59 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 155,18 դրամ

Արցախի նախագահը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը:
Հետպատերազմյան շրջանում էլեկտրամատակարարման խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան կառույցների ներկայացուցիչները։ Չնայած նրան, որ մի շարք հէկեր և Սոթք-Մարտակերտ օդային գիծը մնացել են թշնամու վերահսկողության տակ, կատարված աշխատանքների արդյունքում էլեկտրամատակարարման խնդիրների մեծ մասն արդեն իսկ լուծված է: Ըստ մասնագետների՝ 2021-2022 թթ․ձմռանը էլեկտրամատակարարման խափանումներ կարող են լինել միայն վթարների դեպքում:
Երկրի ղեկավարը հանձնարարել է ձմռան տարեշրջանում, հատկապես՝ Գորիս-Ստեփանակերտ հատվածում սահմանել մասնագիտական խմբերի շուրջօրյա հերթապահություն՝ հնարավոր վթարներին արագ արձագանքելու նպատակով: Նախագահը շեշտել է, որ վթարների ժամանակ անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել ռազմավարական նշանակության քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ բժշկական և կրթական հաստատությունների կայուն էլեկտրամատակարարումը։ Քննարկվող հարցի երկարաժամկետ լուծման ուղղությամբ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է մեկ տարում ավարտին հասցնել լրացուցիչ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որը թույլ կտա հետագայում խուսափել անջատումներից։
Անդրադառնալով բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի և գազի դիմաց իրականացվող վճարումներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից պետության կողմից կսուբսիդավորվի միայն չգազիֆիկացված համայնքների և գազամատակարարում չունեցող շենքերի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի արժեքը: Ինչ վերաբերում է սպառված գազի և կապի ծառայությունների դիմաց վճարումների փոխհատուցմանը, ապա այն կպահպանվի մինչև 2022 թվականի մարտ ամիս՝ ըստ հայտարարված սահմանաչափերի։
Նախագահի մեկ այլ հանձնարարականով՝ ձմեռային տարեշրջանում մայրաքաղաքում և շրջաններում ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով՝ ձնամաքրման աշխատանքների կազմակերպմանը կներգրավվեն նաև մի շարք պետական և մասնավոր ընկերություններ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
20.01.2022
17°  30° 
21.01.2022
Հարցում

Դուք դրական սպասելիքներ ունե՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլից։