ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27,771.86 դրամ ԱՐԾԱԹ - 367.93 դրամ ՊԼԱՏԻՆ - 15,344.69 դրամ

Համոզված եմ, Մինսկի խմբի շրջանակներում կվերսկսվեն բանակցությունները. ՀՀ 3-րդ նախագահ

Միանշանակ համոզված եմ, որ այո, Մինսկի խմբի շրջանակներում կվերսկսվեն բանակցությունները եւ դրա համար հիմք է հանդիսանում Ադրբեջանի ղեկավարության նահանջող կոշտությունը: Այս մասին ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը` Ծաղկաձորում իր կուսակիցների հետ հարցուպատասխանի ժամանակ, հաղորդում է News.am:

«Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա, Մինսկի խումբն իրհարկե գործում է, համենայնդեպս նրա չեղարկման մասին որեւէ որոշում չի եղել եւ միանշանակ համոզված եմ, որ այո, Մինսկի խմբի շրջանակներում կվերսկսվեն բանակցությունները եւ դրա համար հիմք է հանդիսանում Ադրբեջանի ղեկավարության նահանջող կոշտությունը: Հիշում ենք` համանխագահները եկել էին, Ալիեւը կոպիտ ասած իրենց ասեց` է, եկել եք, ընդունել եմ, բայց ինձ համար մեկ է, գաք, չգաք, մոտավորապես էս կոնտեքստում, կամաց-կամաց սկսեց խոսել, հիմա էլ ասում է, որ ինքը պատրաստ է հանդիպումների, անպայման կլինի: Բայց դա երաշխիք չի, որ Մինսկի խումբը  կլուծի մեր հարցը, եթե մենք իներտ լինենք, եթե մենք պահանջատեր չլինենք, եթե մենք չկարողանանք եւս մեկ անգամ մարդկանց համոզել, որ անհնար է Ղարաբաղի հայերի գոյությունը Ադրբեջանի կազմում»,- ասաց նա: 

«Եւ գերիների հետ վարվելու մասին, իբր ադրբեջանական տարածքների մասին եւ այլն, եւ այլն…Եւ մի տեսակ այսպես հրաժարվելը Արցախի Հանրապետությունից»,- ասաց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
29.11.2021
17°  30° 
30.11.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: