ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այդ հարցը մնացել է օրակարգում և դեռ քննարկվում է. Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի և «Գազպրոմի» հետ բանակցությունների մասին

verelq.am

Գազի շուրջ բանակցություններն անընդհատ պրոցես է. Իրականության մեջ դա չի ընդհատվում, հիմա էլ շարունակվում է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հաղորդում է News.am:

«Բուն սահմանին գազի գնի հետ կապված և ՀՀ տարածքում սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք, որովհետև եթե հիշում եք, դեռ 2019-ից ծանր, երկարատև և բազմաբաղադրիչ բանակցությունների մեջ ենք եղել և կարծում եմ՝ բավականին խորը քննարկել ենք այդ հարցը: Որոշակի իմաստով նաև համաձայնեցրել ենք:

Բայց մենք ի՞նչ խնդիր ունենք գլոբալ իմաստով «Գազպրոմ» խմբի հետ կապված. Ժամանակին 2013-ի համաձայնագրի հիման վրա կառուցվել է 5-րդ էներգաբլոկը, որը ՋԷԿ է, որը այսօր, ցավոք սրտի, չի աշխատում: Միաժամանակ բոլոր ներդրումները, որոնք իրականացվում են «Գազպրոմ» խմբի կողմից ՀՀ-ում, նույն 2013-ի համաձայնագրի ուժով պետք է ունենան 9 տոկոս տարեկան եկամտաբերություն: Բնականաբար, կայանի կառուցումը լուրջ ու խոշոր ներդրում է, բայց այդ ներդրումը չի գեներացնում այն հասույթը, որը կապահովի 2013-ի համաձայնագրով սահմանված եկամտաբերությունը: Այդ հարցը մնացել է օրակարգում, շարունակվում է քննարկվել: Եթե հաջողվի դրան լուծում գտնել, մենք կունենանք շատ կայուն իրավիճակ գազի գնի հետ կապված՝ չնայած, գիտեք, որ աշխարհում գազի գինը 940 դոլարի է հասել մեր 165-ի պարագայում», - ասաց նա:

Ինչ վերաբերում է այդ էներգաբլոկը գործարկելուն, Մհեր Գրիգորյանն ասաց. «5-րդ էներգաբլոկը բավականին թանկ պրոյեկտ է, իր սկզբնական բիզնես մոդելը միտված է եղել լուրջ ծավալների արտահանման, տեսնենք ինչ կհաջողվի անել, որովհետև իրոք, իր հզորությունը և Հայաստանի սպառումը որոշակի ասիմետրիկություն ունեն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: