Արցախում հայկական հուշարձանների մասին միջազգային գիտաժողով կանցկացվի
2022-ի մարտին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայանալու է միջազգային գիտաժողով, որի ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների աղվանացման փորձերը, հերքվելու են ադրբեջանական թեզերը։ Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
«Ես շատ ուրախ եմ, որ գոնե ակադեմիական շրջանակներում ադրբեջանիցների՝ մեր հուշարձաններն աղվանական համարելու հոխորտանքները չեն լեգիտիմացվում։ Այս գիտաժողովը ևս մի հաղորդագրություն կլինի աշխարհին, որ չի կարելի նենգափոխել այն, ինչի ծագումը հայտնի է», - ասել է նախարարը։
Արցախի ԿԳՄՍ նախարարի համոզմամբ՝ այս գիտաժողովը մեկընդմիշտ վերջ կդնի հակառակորդ պետության՝ ամեն հայկական հուշարձանն աղվանացնելու թեզերին։
«Մենք մեր կողմից գոնե Սամվել Կարապետյանի (հայտնի հուշարձանագետ, մահացել է 2020-ին, ծավալուն աշխատություններ ունի հայկական հուշարձանների և դրանց ոչնչացման վերաբերյալ - խմբ․) թողածը պետք է տարածենք և հանրահռչակենք և այդպես հակադարձենք Ադրբեջանին։ Գուցե հետպատերազմական շոկն է, որ մեր պատմաբանները արագ չեն լծվել այդ հակադարձման գործին։ Բայց մենք մեր գործն անում ենք», - ասել է նախարարը։
Գիտաժողովի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են։ Ղարախանյանի խոսքով՝ հրավիրվելու են մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։
Տիկին նախարարը նշել է նաև, որ սպասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցը Լեռնային Ղարաբաղ՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական վերահսկղության տարածքներ։ Այցը ծրագրված էր դեռևս 2020-ի նոյեմբերի 21-ին, սակայն հետաձգվել է։ Հայկական իշխանությունները Արցախի ԿԳՄՍ-ին փոխանցել են տեղեկությունը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է ԼՂ այցելելու իր մտադրությունը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 2,06 կմ/ժ