ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«3+3» ձևաչափ. հնարավորությու՞ն, թե՞ մարտահրավեր

Հռոմում ընթացող G20 գագաթաժողովի շրջանակներում թուրքական կողմի նախաձեռնությամբ մի քանի անգամ բարձրաձայնվեց հարավկովկասյան տարածաշրջանում «3+3» ձևաչափի ստեղծման անհրաժեշտության մասին։ Այդ մասին խոսվեց ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարների՝ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպման ընթացքում, Թուրքիայի և Ֆրանսիայի առաջնորդների առանձնազրույցում, նաև՝ լրագրողների հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցի ընթացքում։

Թուրքական կողմի ներկայացմամբ՝ «3+3» ձևաչափը, որը նախատեսում է Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մասնակցություն, հնարավորություն է տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ «Եթե բոլոր երկրները դրական տրամադրվեն և այդ ձևաչափը հաստատվի, ապա տարածաշրջանը կդառնա խաղաղության հարթակ», - Հռոմում լրագրողների հետ հանդիպմանն ասել էր Էրդողանը։

Ուշագրավ է «3+3» ձևաչափի վերաբերյալ ռուսական կողմի մոտեցումը։ Մոսկվայից պարբերաբար հիշեցնում են, որ այս ձևաչափի նպատակը պիտի լինի նպաստելը տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանն ու տնտեսական կապերի ապաշրջափակմանը։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել էր նաև հոկտեմբերի սկզբին, երբ աշխատանքային այցով Մոսկվայում  էր Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Ի դեպ, ըստ Թեհրանից եկող ազդակների, «3+3» ձևաչափին կողմ են նաև հարևան Իրանում։

Հայաստանի իշխանությունների կողմից դեռ պաշտոնական արձագանք չի եղել այս նոր ձևաչափի ստեղծման մասին առաջարկներին։ Այնուամենայնիվ, եթե փորձենք հասկանալ՝ որքանով է ՀՀ և Արցախի շահերից բխում «3+3» ձևաչափի ստեղծումը, ապա ստիպված ենք մի քանի հարցերի պատասխանել․ ի՞նչ նպատակներ է հետապնդում և ի՞նչ օրակարգ է նախատեսում այս ձևաչափը, ի՞նչ հարցեր են քննարկվելու դրա շրջանակներում, և արդյոք կարո՞ղ ենք բացառել այլ ձևաչափերի փոխարինելու հնարավորությունը։ Հասկանալի է, որ այս հարցերի պատասխանները դեռ չկան, համենայն դեպս՝ հրապարակային։ Հասկանալի է նաև, որ տարածաշրջանում դերակատարում ունեցող և/կամ նման դերակատարման հավակնող ուժերի կողմից պարբերաբար այս հարցի բարձրաձայնումը վկայությունն է նրա, որ այդ ձևաչափի ստեղծման շուրջ լուրջ աշխատանքներ են ընթանում փակ, դիվանագիտական խողովակներով։ Եվ հենց այստեղ է, որ պաշտոնական Երևանի կողմից պիտի բարձրաձայնվեն բոլոր այս հարցերը (և ոչ միայն)։

Սկզբունքորեն, յուրաքանչյուր ձևաչափ և համագործակցության յուրաքանչյուր հարթակ ընդունելի և կիրառելի է, եթե դրա շրջանակներում չեն ոտնահարվում կողմերի, կողմերից մեկի ազգային ու պետական շահերը և եթե այդ համագործակցությունն իսկապես ուղղված է կայունության ու խաղաղության ձեռքբերմանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.12.2024
       
    01.01.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: