ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գորիս-Կապան ճանապարհն օգտագործելու տրամաբանություն չկա. Արմեն Գրիգորյան

Հայաստանն ունի այլընտրանքային ճանապարհ, և Գորիս-Կապան ավտոճանապարհն օգտագործելու տրամաբանություն չկա: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրման ու մաքսային հսկողություն իրականացնելու խնդրին և այն հարցին, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ բեռնափոխադրումների հարցում, փոխանցում է News.am:

Եթե հանկարծայդ ճանապարհից օգտվելու անհրաժեշտություն առաջանա, ապա, ըստ Գրիգորյանի, ադրբեջանական կողմը Հայաստանին կիրազեկի, թե ինչ գործընթաց պետք է տեղի ունենա այդ դեպքում:

ԱԽ քարտուղարն ասել է, որ այդ ճանապարհին գտնվող որևէ բնակավայր չի մեկուսացվելու:

«Գրունտային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց մենք նպատակ ունենք ամբողջությամբ այդ ճանապարհներն ասֆալտապատել: Ասել էինք, որ Տաթև-Կապան Մ-12 միացող ճանապարհը մինչև տարեվերջ կկառուցենք, բայց ավելի շուտ եղավ, նույն ինտենսիվությամբ էլ աշխատում ենք, որ այս համայնքների ճանապարհները կառուցենք, ժամանակային որոշակի խնդիր կարող է առաջանալ քաղաքացիների համար, բայց տվյալ իրավիճակում սա լավագույն լուծումն է»,- նշել է Գրիգորյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: