ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ և պաշտպանության նախարարները քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները

center-grad.ru

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին Փարիզում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Հայաստան–Ադրբեջան հարաբերություններին։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում կատարելով Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքին: 

«Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղ համաձայնության հասնելու համար Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիայի և Ռուսաստանի ջանքերը համատեղելու առնչությամբ»,–նշված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում։

Բացի այդ, նախարարները քննարկել են իրավիճակը Աֆղանստանում և Սիրիայում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: