ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի 17 անդամ պահանջում են չեղարկել կալվածքի վարձակալությունը

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի 17 ներկայացուցիչ Պատրիարք Սրբազան հորն առաջարկում են չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը։

Նշենք, որ հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ են ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին, որտեղ գործարարը նախատեսում է հյուրանոց կառուցել։

Sputnik Արմենիային տրամադրած ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանի 17 ներկայացուցչի ստորագրած գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ «Կովերի պարտեզ» կալվածքում հյուրանոց կառուցելու վերաբերյալ որևէ համաձայնագիր չի քննարկվել և չի վավերացվել միաբանության ժողովների ժամանակ։

Նրանք պահանջում են նաև, որպեսզի պաշտոնից հեռացվի Տ. պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանը, ով ամեն կերպ խոչընդոտում է գործարքի չեղյալ հայտարարելուն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: