ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՀԿ-ն արտակարգ խորհրդակցություն է գումարում կորոնավիրուսի նոր շտամի պատճառով

dw.com

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոյեմբերի 26-ին հատուկ հանդիպում կանցկացնի Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի B.1.1.529 նոր շտամի հայտնաբերման պատճառով: Այդ մասին առցանց-նստաշրջանում հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկհովեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կազմակերպությունում պատմել են, որ հետևում են ձուլված սպիտակուցի տասնյակ մուտացիաների ենթարկված նոր տարբերակին և պլանավորում են քննարկել, թե դա ինչպես կանդրադառնա առկա պատվաստանյութերի արդյունավետության վրա: «Մենք դեռ բավարար տեղեկատվություն չունենք դրա մասին: Հասանելի է 100-ից պակաս լրիվ գենետիկական հաջորդականություն: Սակայն մենք գիտենք, որ այդ շտամը բազմաթիվ մուտացիաներ է ենթարկվել»,-պարզաբանել է վան Կերկհովեն: Նրա խոսքով, վիրուսի էվոլյուցիայի հարցերով զբաղվող խումբը կքննարկի, թե ինչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսի այդ տարբերակը:
Եթե ստացված արդյունքներն անհանգստություն առաջացնեն, այն հունական այբուբենի տառի անվանում կստանա: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի և Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Բոտսվանայում նոր շտամի հայտնաբերման պատճառով դադարեցնում են թռիչքները Հարավային Աֆրիկայի երկրներ: Ամբողջ աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, հաշվում է ավելի քան 258 միլիոն ախտահարված, հինգ միլիոնից ավելի հիվանդների չի հաջողվել փրկել: Առավել բարդ իրադրություն է ստեղծվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում և Մեծ Բրիտանիայում: Ռուսաստանն այդ ցուցակում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: