ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների ընտրությունները

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մադրիդում մասնակցել է Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովին:

Նոյեմբերի 29-ին տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության չորս մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների թափուր տեղերի ընտրությունները:

Խաղաղության եւ միջազգային անվտանգության մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ, ապա փոխնախագահ է ընտրվել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ է ընտրվել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը: Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի բյուրոյի անդամ է ընտրվել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, իսկ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ընտրվել է  ՄԱԿ-ի հարցերի մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն անդամակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիային:

Նոյեմբերի 30-ին՝ Վեհաժողովի աշխատանքների վերջին օրը, Հայկ Կոնջորյանն ու Հասմիկ Հակոբյանը մասնակցել են Ղեկավար խորհրդի նիստին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: