Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ է արտադրվելու և արտահանվելու այլ երկրներ
Հայաստանում արտադրվելու է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որը նաև արտահանվելու է այլ երկրներ: Ռուսաստանի Գամալեյի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի կողմից մշակված և մեկ բաղադրիչից բաղկացած այս պատվաստանյութը արտադրվելու է Liquor Pharmaceuticals դեղագործական ընկերության կողմից, հաղորդում է News.am-ը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Լիկվոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը, նախատեսվում է Հայաստանում ոչ թե պատվաստանյութի «շշալցում» իրականացնել, այլ լիարժեք արտադրություն. Ռուստաստանից ստացվող սուբստրատը վերամշակվելու է, առաջնային և երկրորդային փաթեթավորում ստանալու և սառնարանային պայմաններում պահպանվելու է:
«Սա կարևոր հաջողություն էր թե մեր ընկերության համար, թե մեր երկրի համար», - ասաց Սերգեյ Մաթևոսյանը:
Նրա խոսքով, «Լիկվոր»-ը գործում է արդեն 30 տարի և ունի 3 GMP սերտիֆիկատ՝ ազգային, ԵվրԱզեսի և «Պիկես» միջազգային սերտիֆիկատ, ինչը թույլ է տալիս արտադրանքի 70 տոկոսը արտահանել Եվրազիայի, Կենտրոնական Ասիայի և Միջին Արևելքի երկրներ:
Ինչպես նշեց Մաթևոսյանը, կազմակերպությունը կարող է ընդամենը 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի այս պատվաստանյութի մեկ տարվա պահանջարկը ապահովել: Սակայն աշխատանքը հիմնականում միտված է լինելու արտահանմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իր հերթին նշեց, որ այս պահի դրությամբ, մի շարք երկրների հետ բանակցություններ են գնում, սակայն արտահանման պայմանագրեր դեռ չկան:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ պետությունը գնելու է Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ»-ը նույնպես, ինչպես գնում է բոլոր այլ պատվաստանյութերը, և դրանք քաղաքացիներին անվճար են տրամադրվելու: Այս պահի դրությամբ, «Սպուտնիկ Լայթ»-ը նախատեսվում է որպես խթանիչ պատվաստանյութ ներարկել՝ երկու դեղաչափ այլ պատվաստանյութ ստանալուց 6 ամիս անց:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ