ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեղի է ունեցել ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի 19–րդ նիստը

Դեկտեմբերի 8-ին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ տեղի է ունեցել Ռազմական կոմիտեի 19–րդ նիստը՝ տեսակապի միջոցով։ Նիստին մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը:

Նիստի ընթացքում քննարկվել են ռազմական անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաև՝ Հավաքական ավիացիոն ուժերի հետագա զարգացման և Հավաքական անվտանգության տարածաշրջաններում դրանց ծավալման ու կիրառման ժամանակ զորքերի կոալիցիոն խմբավորումների հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցերը: ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերին է ներկայացվել հավաքական անվտանգության համակարգը և տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտությունը:

Դիտարկվել են հաջորդ տարի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածի՝ ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Որոշումներ են ընդունվել Կազմակերպության հավաքական ուժերի բաղադրիչի կառավարման արդյունավետության բարելավման վերաբերյալ:

Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերը վերահաստատել են ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերների և սպառնալիքների բնույթը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ դրանք չեզոքացնելու և ՀԱՊԿ ռազմական ներուժը բարելավելու համար համատեղ գործողությունները համակարգելու վերաբերյալ։

Միջոցառման արդյունքում ստորագրվել է Ռազմական կոմիտեի նիստի արձանագրությունը, որում արտացոլված են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հիմնական ուղղությունները:

Ռազմական կոմիտեի հերթական նիստը կանցկացվի ՀՀ-ում՝ 2022թ. 1-ին կիսամյակում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: