ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շախմատային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 5-րդ հաղթանակը տարավ

Հնդկաստանի Չեննայ քաղաքում շարունակվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Անգլիայի հավաքականի հետ և հաղթանակ տարավ 2,5:1,5 հաշվով, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։
Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց Մայքլ Ադամսի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Դևիդ Հաուելի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Գևեյն Ջոնսի հետ։ Հաղթական միավորը բերեց երկրորդ համար Հրանտ Մելքումյանը, որը սպիտակներով պարտության մատնեց Լյուկ Մաքշեյնին։
Կանանց Հայաստանի հավաքականը 5-րդ տուրում մրցեց Ինդոնեզիայի թիմի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով։ Հաղթանակներ տարան Աննա Սարգսյանն ու Մարիամ Մկրտչյանը։ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը խաղացին ոչ ոքի։

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը:

Կանանց հավաքականում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

44-րդ շախմատային օլիմպիադան անցկացվում է Հնդկաստանի Չեննայ քաղաքում հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: