ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զինվորական դատախազը ՊՆ հանրապետական կենտրոնական հավաքակայանում հետևել է զորակոչիկների բժշկական հետազոտությունների կազմակերպման գործընթացին

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը հունվարի 20-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական կենտրոնական հավաքակայան:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, զինվորական դատախազը ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ շրջել է Հավաքակայանում, ծանոթացել ձմեռային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին:

Գրիգոր Էլիզբարյանը հետևել է նաև Հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման գործընթացին, զրուցել ինչպես բուժզննում անցնող զորակոչիկների հետ, այնպես էլ բուժզննում իրականացնող ռազմական բժիշկների հետ:

 Զինվորական դատախազը ՊՆ հանրապետական կենտրոնական հավաքակայանի անձնակազմի հետ քննարկել է նաև զորակոչի գործընթացն ու կազմակերպչական մի շարք հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: