ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի զինվորականները ժամանել են ՌԴ՝ քննարկելու ցամաքային զորքերի համագործակցության հարցը

© РИА Новости / Минобороны РФ

Իրանի ռազմական պատվիրակությունը ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիյումարս Հեյդարիի գլխավորությամբ ժամանել է Մոսկվա՝ քննարկելու երկկողմ ռազմական համագործակցության հարցերը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելովՌուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ երկկողմ բանակցությունների պաշտոնական մասը կայացել է ցամաքային զորքերի գլխավոր կոմիտեում։ Այնտեղ քննարկվել են ռազմական համագործակցության ու փոխգործակցության հարցեր, որոնք ուղղված են նախագծերի իրականացմանը, որոնց նպատակը երկու երկրների զինված ուժերի մարտունակության բարձրացումն է:
«Իրանը Ռուսաստանի Դաշնության կողմից դիտարկվում է որպես Մերձավոր Արևելքի առանցքային պետություններից մեկը։ Այն Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ մշտական ինտենսիվ քաղաքական երկխոսությունը մեր գործընկերության ներկա փուլի բնորոշ առանձնահատկությունն է», – ասել է ՌԴ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը:
Նշվում է, որ Սալյուկովն ու Հեյդարին պայմանավորվել են համագործակցության ընդլայնման մասին:
Մոսկվա այցի ընթացքում իրանական պատվիրակությունը ցամաքային զորքերի ռազմաուսումնական հաստատություններ և ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ կայցելի, փոխանցում է Sputnik-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: