ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեմիրթաշ. Թուրքիայի կառավարությունը փորձում է ստեղծել խաղաղության խաբկանք

Քրդական խնդրի կարգավորման շուրջ լեզվակռիվը թուրքական խորհրդարանում շարունակվում է: Քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդներից Դեմիրթաշը, անդրադառնալով Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի` զենքը վայր դնելու և թուրքական իշխանությունների հետ բանակցություններ սկսելու մասին կոչին, երեկ հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն իրականում քրդական հարցը կարգավորելու որևէ մտադրություն չունեն:  «Այս կառավարությունը փորձում է ստեղծել խաղաղության խաբկանք, այլ ոչ թե հաստատել խաղաղություն»,-հայտարարել է Դեմիրթաշը` ավելացնելով, որ կառավարությունը հետաձգել է խաղաղության մասին այս հայտարարությունը ավելի քան 7 ամիս, որպեսզի կարողանա այն օգտագործել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նա նշել է նաև, որ հունիսին սպասվող խորհրդարանական ընտրությունների պատճառով այժմ հնարավոր չի լինի ընդունել որևէ օրենսդրական ակտ, որը կհաստատի քրդական հարցի կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Եվ իսկապես, Օջալանի այս հայտարարությունը հնչեց թուրքական իշխանությունների համար բավականին ձեռնտու պահի: Քրդերի հետ երկար սպասված խաղաղության հաստատումը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի համար:

Նշենք, որ վերջին շրջանում թուրքական իշխանությունները լուրջ քննադատության են ենթարկվում ինչպես տնտեսության անկման, այնպես էլ ԻՊ կողմից Թուրքիայի ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքի մեծացման համար: Թուրքական իշխանությունները երկրի քուրդ բնակչության կողմից բազմիցս քննադատության են արժանացել նաև Սիրիայի քրդերին Քոբանի քաղաքում չօգնելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: