ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելի ընտրությունների արդյունքները որքանով զարմանալի, նույնքան էլ տրամաբանական են

Այսօր ամփոփվեցին Իսրայելի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Երկար ու բավականին լարված ընտրարշավի արդյունքում զարմանալի արդյունք գրանցվեց: «Սիոնիստական ճամբար» կուսակցությունը, որը նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում, ըստ հարցումների, ամենամեծ ժողովրդավարություն վայելող կուսակցությունն էր, ինչն ակնհայտորեն խուճապի էր մատնել վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ադյունքում խորհրդարանում զբաղեցրեց 24 տեղ, մինչդեռ «Լիկուդ» կուսակցությունը՝ 30:

Ընտրությունների արդյունքները որքանով զարմանալի, նույնքան էլ տրամաբանական են: Երկու մրցակից կուսակցությունների նախընտրական հիմնական շեշտադրումները միմյանցից բավականին տարբեր էին: «Սիոնիստական ճամբար» կուսակցությունը, ելնելով երկրում տիրող սոցիալական բավականին բարդ իրավիճակից, ավելի շատ իր քարոզարշավը տանում էր ժողովրդի կենսապայմանների, մարդկանց բնակարաններով ապահովելու, գենդերային հավասարության, աշխատողների իրավունքների պաշտպանության և նմանատպ այլ հարցերին լուծումներ տալու ուղղությամբ: «Լիկուդ» կուսակցությունը՝ ի դեմս վարչապետ Նեթանյահուի, հակառակը, կարծես թե մի կողմ դնելով երկրի ներքին խնդիրները, շեշտում էր երկրի անվտագությանն առնչվող հարցերը: Իր ողջ անհանգստությունն ու սեփական մտավախությունների լրջությունն ապացուցելու համար Նեթանյահուն անգամ հայտարարեց, որ հրաժարվում է նախկինում իր կողմից արդեն հավանության արժանացած երկու պետություն ստեղծելու գաղափարից՝ կրկին պատճառաբանելով, որ դա ռիսկի տակ կդնի երկրի անվտանգությունը: Նեթանյահուն նախընտրական քարոզարշավի ժամանակ ոչ միայն պարբերաբար առաջ էր քաշում իր այս թեզերը, այլև չէր մոռանում «զգուշացնել» հանրությանը, որ  «Սիոնիստական ճամբար» կուսակցության առաջարկած երկու պետություն ստեղծելու տարբերակը նշանակում է մեծ զիջումների գնալ պաղեստինցիներին և արդյունքում «զիջել Արևելյան Երուսաղեմը և վերադառնալ 1967թ-ի սահմաններին»:

Այսպիսով, ինչպես հակամարտություն ունեցող ցանկացած երկրում, Իսրայելի պարագայում էլ անվտանգության հարցը վեր դասվեցին սոցիալական խնդիրներից: Իհարկե, որևէ կուսակցության պարագայում հնարավոր չէ գուշակել, թե արդյոք նրանց խոստումները ընտրվելու դեպքում իրականություն կդառնան, թե ոչ, սակայն նախընտրական քարոզարշավի ճիշտ և թիրախավորված անցկացումը տվեց սպասված արդյունքները:

Ցանկալի արդյունքի հասնելուց հետո դժվար է ասել, թե արդյոք Նեթանյահուն հավատարիմ կմնա իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ նախընտրական շրջանում իր առաջ քաշած թեզերին՝ մասնավորապես Պաղեստին պետություն ստեղծելու գաղափարից հրաժարվելուն, հետևաբար բանակցություններից հրաժարվելուն: Ինչևէ, քաղաքականության մեջ ոչինչ չպետք է բացառել: Առավել քան հավանական է, որ Նեթանյահուն կշարունակի իր` նախկինում վարած քաղաքականությունը և կրկին կխոսի երկու պետություն ստեղծելու հնարավորության մասին, եթե այդ պահին դրա կարիքը զգացվի:

Ինչ վերաբերում է հենց իսրայելցի արաբների կարգավիճակին և թե արդյոք որևէ փոփոխություն տեղի կունենա նրանց համար ընտրություններից հետո, միանշանակ ասել հնարավոր չէ: Սակայն պետք է հիշել վերջերս Քնեսեթի քննարկմանը դրված «Հրեաների երկիր» օրինագիծը, որի շուրջ տարաձայնությունները, ինչպես և բյուջեի ընդունման շուրջ անհամաձայնություններն  էլ հանգեցրեցին անվստահության քվեով Քնեսեթի ցրմանը: Այս օրինագիծը, որն արաբ իսրայելցիները խտրական են համարում, քանի որ այն Իսրայելը հռչակում է հրեաների երկիր, ամենայն հավանականությամբ նորից կդրվի քննարկման: Այս պարագայում սակայն, պետք է հաշվի առնել մեկ հանգամանք. «Միասնական արաբական ցուցակը» նախկին 12 տեղի փոխարեն նախնական տվյալներով 15-18 տեղ է ստացել խորհրդարանում, իսկ վերջինս էլ նախընտրական շրջանում հայտարարում էր «Սիոնիստական ճամբարի» հետ կոալիցիա կազմելու մասին, եթե այն հավաքեր ձայների մեծամասնությունը: Սա նշանակում է, որ  «Միասնական արաբական ցուցակը» որոշ հարցերի շուրջ կարող է ուժերը միավորել «Սիոնիստական ճամբարի» հետ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: