ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոսկու գինը որոշվելու է նոր կարգով

Համաշխարհային ոսկու շուկան 100 տարվա մեջ առաջին անգամ արմատական փոփոխությունների կգնա այս ուրբաթ: Մարտի 20-ին ամբողջովին կփոխվի ոսկու գնի հաշվարկման համակարգը, որը գործում էր 1919թ.-ից: Այսպես կոչված «London Gold Fix» ոսկու գնագոյացման համակարգը օրական երկու անգամ գին է հաստատում ոսկու համար: Վարչական այս գործընթացն իրականացվում է «London Gold Market Fixing» ՍՊԸ-ի միջոցով, որի հաստատած գինը համարվում է միջազգային, ըստ որի կատարվում են ոսկու՝ որպես թանկարժեք մետաղի առք ու վաճառքը: Այս գինը համաձայնեցվում է աշխարհի հզորագույն չորս բանկերի հետ, որոնք են Scotia Mocatta-ն, HSBC-ն, Societe Generale-ն և Barclays Capital-ը: Գների հաստատման պրոցեսը հետևյալն է. հայտարարվում է նախնական գին, որն այդ պահին համարվում է ամնաօպտիմալը, եթե այդ գնի պայմաններում վաճառող չի հայտնվում, ապա գինը բարձրացվում է, եթե գնորդ չի հայտնվում, ապա գինը նվազում է: Եթե հայտնվում են համապատասխան գնորդ և վաճառող, գները կարգավորվում են ըստ շուկայում գործող առաջարկի ու պահանջարկի օրենքի: Պետք է նշել, որ աշխարհում մի շարք կենտրոնական բանկեր փոխարժեքի կուրսը որոշում են ըստ ոսկու գնի:

Սակայն, մարտի 20-ից ներդրվող նոր մեթոդով գները կկարգավորվեն ավելի թափանցիկ համակարգով, որը կգործի աճուրդի միջոցով: Աճուրդը հնարավորություն կտա ավելի շատ մասնակիցների ներգրավածություն ապահովել ոսկու շուկայում (աղբյուրը՝ regnum.ru):

Ոսկու շուկայում բավականին կարևոր դեր ունի Չինաստանը, որի գնած ոսկու ծավալները գաղտնի են պահվում: Որոշ հետազոտողների կարծիքով այս նոր մեթոդի կիրառության դեպքում Չինաստանի դերն էլ ավելի կբարձրանա ոսկու շուկայում, ինչպես նաև այն կդառնա ավելի թափանցիկ մյուս մասնակիցների համար: Նոր համակարգը ստեղծվել է «LBMA» լոնդոնյան ասոցիացիայի մետաղական  շուկայի մասնակիցների կողմից, որը գաղտնի է պահում ֆինանսավորում տրամադրող կազմակերպությունների անունները: Մասնագետների կարծիքով ոսկու գների գոյացման նոր համակարգը չպետք է բերի ոսկու գնի բարձրացման:

Իսկ Չինաստանն արդեն հայտարարել է, որ ոսկու գինը մինչև տարեվերջ Շանհայում կհաստատվի իր իսկ փոխարժեքով՝ յուանով: Այն փաստը, որ ոկու գինը կարտահայտվի միայն յուանով, նշանակում է, որ ոսկին այսուհետ կընկալվի միայն չինական յուանով, որը կարիք չունի այլևս վերափոխվելու դոլարի, եվրոյի կամ ֆունթ սթերլինգի (աղբյուրը՝ goldseek.com): Չինաստանը այս քայլով աստիճանաբար ընդլայնում է իր փոխրժեքի մուտքը համաշխարհային շուկա, քանի որ այս դեպքում բանկերը պետք է մշտապես զինված լինեն յուանով, քանի որ ոսկու առք ու վաճառքը կկատարվի այդ  փոխարժեքով:

Չի բացառվում, որ ոսկու գնահատման նոր մեթոդի հեղինակը և խոշորագույն ֆինանսավորողը հենց ինքը Չինաստանն է, ունենալով զինված ոսկու հսկայական պաշարներ, Չինաստանը առավելություն է ձեռք բերել շուկայի մասնակիցների հանդեպ: Վերը նշած քայլով, նա ամրապնդում է իր փոխարժեքի դիրքերը շուկայում: Չի բացառվում, որ ոսկին յուանով գնահատվելու դեպքում, չինական փոխարժեքը կհավասարվի կամ կգերազանցի դոլարին, եվրոյին և ֆունտ սթերլինգին:

Ինչ վերաբերում է շուկայի ավելի թափանցիկ լինելուն՝ ըստ նոր մեթոդի աճուրդի դեպքում նույնպես քիչ չեն մանյովրի հնարավորությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: